|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուլան Բատորում մեկնարկած օլիմպիական խաղերի վարկանիշային երկրորդ մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ուղեգիր նվաճեց:
Հայ ըմբիշը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակիչում 4:5 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դարձավ արծաթե մեդալակիր:
Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակիչի մասնակցիները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները: