|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վենեսուելայում ընթացող APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում հաղթեց ուկրաինացի Մատվիչուկին և դուրս եկավ եզրափակիչ՝ նվաճելով օլիմպիական խաղերի ուղեգիր: Եվ այսպես` բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 5 անդամներ կմասնակցեն օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Բաչկովը հաղթել էր Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդին: