|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի հավաքականի վերջին հույսն արդարացրեց սպասելիքները. 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:
1/8-րդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը հաղթեց մեքսիկացի Խուան Անտոնիո Մերկադոյին` ժամանակից շուտ: Առաջին երկու ռաունդներում Հակոբյանը միավորներով հաղթում էր մրցակցին` 9:4, 6:3 հաշվով, իսկ երրորդ ռաունդում հակառակորդը աջ աչքի վնասվածք ստացավ, և մենամարտը դադարեցվեց:
Այսպիսով` Հայաստանն արդեն ուղեգիր ունի, մնում է պայքարել մեդալի համար: