|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի համար կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Նարեկ Մանասյանը: 81 կգ քաշային մեր բռնցքամարտիկը ¼ եզրափակիչում գեղեցիկ ոճով առավելության հասավ լեհ Ռաֆայել Ստասզևսկու նկատմամբ: Ի դեպ, Նարեկը հաղթեց բացահայտ առավելությամբ: Երրորդ ռաունդում մեր մարզիկը նույնիսկ նոկդաունի ենթարկեց իր մրցակցին:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաև Անուշ Գրիգորյանը, ով վստահ հաղթանակ էր տոնել անգլիացի Կրիստալ Բարկերի նկատմամբ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերին: