|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար. հայտնում է РИА Новости-ն:
«Դուք Ձեր կամքով չեք հանձնվել ոստիկանությանը, Էկվադորի դեսպանատունը ստիպված է եղել ապահովել ոստիկանության մուտքը շենք»,-ասել է դատավոր Դեբորա Թեյլորը:
Ասանժը 2010-ին Շվեդիայում մեղադրվել է սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ: 2012-ից թաքնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նա ձերբակալվել է 2019 թվականի ապրիլի 11-ին, երբ Էկվադորը որոշել է այլևս նրան ապաստան չտրամադրել: Ի դեպ, ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ: