|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սիրիայի Հմեյմիմի ռուսական ռազմաօդային բազայում նկատվել է օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգ. հաղորդում է իսրայելական ImageSat Intl. (ISI) ընկերության թվիթերյան էջը:
Ըստ ISI-ի տվյալների` արբանյակներից արված լուսանկարներից երևում է, թե ինչպես է «Իսկանդեր Մ» ինքնագնաց կայանքի կողքին կանգնած լիցքավորիչ երկու մեքենա: Կազմակերպությունը վստահ է, որ կարողացել են լուսանկարել «Իսկանդեր»-ի լիցքավորման գործընթացը:
Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում մարտերի ժամանակ կիրառվում են համազարկային կրակի ռեակտիվ «Տոռնադո-Գ» և «Սմերչ» համակարգեր, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգ. հայտում է gazeta.ru կայքը:
