|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական նավերը սիրիական Թարթուս նավահանգստում դատարկել են իրենց բեռը` «Իսկանդեր» թեւավոր հրթիռներ, որոնք նախատեսված են տարածաշրջանային հակամարտություններում մարտական գործողությունների համար:
DEBKAfile-ը, վկայակոչելով ռազմական եւ հետախուզական աղբյուրներ, գրում է, որ Սիրիան Թուրքիայի դեմ կտեղակայի 6 մարտկոց` 12-ական հրթիռով, նույնքան էլ` Իսրայելի եւ Հորդանանի դեմ: Դրանք հիմնականում ուղղված են լինելու այդ երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ:
ԶԼՄ-ները նշում են, որ ռուսական «Իսկանդեր»-ները մրցակից չունեն արեւմտյան հրթիռների շրջանում. դրանք մեկ վայրկյանում հաղթահարում են 2 կմ հեռավորություն, իսկ գործողության ընդգրկույթը մոտ 300 կմ է: