|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական հրթիռները Սև ծովում խոցել են Պանամայի դրոշով երեք նավ. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պանամայի ծովային վարչության ադմինիստրատոր Նորիել Արաուզային:
«Երեք նավերն էին՝ Namura Queen, Lord Nelson և Helt: Մեկ նավը խորտակվել է, սակայն զոհեր չկան: Մյուս երկուսը մնում են ջրի երեսին, բայց վնասված են»,- ասել է Արաուզան:
Վարչությունը չի հայտնում նավերի խոցման ամսաթիվը:
Արաուզան նշել է, որ առնվազն 10 նավ դեռևս գտնվում է Սև ծովում՝ հավելելով, որ Ռուսաստանի ռազմածովային ուժերը սահմանափակում են նավերի դուրս գալը տարածքից։
Ըստ վարչության՝ Պանաման ունի իր դրոշի տակ գտնվող նավերի ամենամեծ ռեգիստրն աշխարհում՝ ավելի քան 8000: