|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում անդրադարձել է երեկ Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Պատմությունը սևացնող այլ փորձերի նման Իտալիայի Պատգամավորների պալատի այս որոշումը օրենքի ուժ չունի: Անընդունելի է, որ Իտալիայի խորհրդարանի այլատյաց «Լիգա» կուսակցությունը ԵԽ ընտրություններում իր քվեն շատացնելու համար նման խաղ է բեմադրել»,- գրել է նա:
Նշենք, որ երեկ Իտալիայի Պատգամավորների պալատը 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով ընդունեց բանաձև, որով կոչ է արվում Իտալիայի կոալիցիոն կառավարությանը` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական: