|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.24 |
| EUR | ⚊ | € 442.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.904 |
| GBP | ⚊ | £ 502.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում հաստատել է ԵՄ-ից դուրս գալու կազմակերպված գործընթացի հասնելու մտադրությունը, և այդ կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը հնարավոր է համարում բրիտանական կուսակցություններին ավելի շատ ժամանակ տրամադրելը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես և կառավարությունը կարծում ենք, որ մենք պետք է բրիտանական երկու կուսակցություններին բավականաչափ ժամանակ տանք, քանի որ կազմակերպված Brexit-ի մասին պայմանավորվել հնարավոր է միայն Միացյալ Թագավորության մասնակցությամբ»,- ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ Մեյն երեկ ժամանել էր Բեռլին` Brexit-ը հետաձգելու հարցում Մերկելի աջակցությունը ստանալու: