|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով` մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ոչ միայն Համազգային թատրոն կառուցելու փաստի, այլ նաև շատ այլ բաների մասին տեղյակ չէ:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա ասաց, որ կիսում է Փաշինյանի այն թեզը, թե ժողովուրդն է իշխանության ու երկրի տերը, բայց հենց ինչ-որ բան են վերևներում որոշում ու իրագործում, առանց մարդկանց կարծիքը հայտնելու, այդ ժողովրդավարությունը հրամայավարության է վերածվում:
«Կարող էին, չէ՞, օպերայի թատրոնի անձնակազմին տեղեկացնել` Օրբելյանին փոխում ենք, այդ մարդկանց հետ խոսեին, բացատրեին, թե ինչի համար ու ինչից դրդված են այդ որոշումն ընդունում: Տիկին Նազենին ասում է, թե օրենքն այդպես է սահմանում: Ըստ իս` օրենքն անընդհատ պետք է փոխել: Մեր հարևան Վրաստանում թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը մեկ անձ է, կոչվում է` թատրոնի կառավարիչ: Մեզ մոտ էլ էր նախկինում այդպես, երբ հայտնի ռեժիսորները նաև թատրոնի կառավարիչներին էին»,- ասաց Ծատուրյանը:
Ռեժիսորն ընդգծեց, որ օրենքը «բոբո» չէ, այն վերանայելն էլ անհրաժեշտություն է: «Թե չէ` թատրոն են բերում բոլորովին օտար մարդու, որ ո՛չ թատրոնից է հասկանում, ո՛չ թատրոնի համար ցավում է սիրտը: Գալիս, նստում են, որ ինչ-որ տեղից փող հայթայթեն: Ախր հերիք է, էլի, զզվեցինք, էլի»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը: