|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ես չգիտեի, որ իրենք առանձին թատրոն են սարքում. այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը`ի պատասխան այն հարցին, թե ի վերջո ինչպես է լուծվելու Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խնդիրը:
Ղարիբյանը մասնավորապես նշեց. « Գիտեք սա ինձ ինչ է հիշեցնում`հենց Սոս Սարգսյանի խաղացած մեր ամենահրաշալի կինոն` «Մենք ենք մեր սարերը»: Չի եղել ո’չ լուծարման խնդիր, ո’չ էլ փակման: Ընդամենը եղել է վերակազմակերպման հարց ինստիտուտի կազմում, բայց հաշվի առնելով, որ իրենք չունեն տարածք, այդ վերլուծությունները հիմք ունեին: Ես չգիտեի, որ իրենք առանձին թատրոն են սարքում: Մենք, երբ հանդիպեցինք ու խոսեցինք, հասկացանք, որ միմյանց չենք հասկացել: Հիմա ամեն ինչ նորմալ է. որևէ ցուցակում չկա այս թատրոնը որևէ ձևով լուծարելը կամ փակելը: Մենք այսպես կաշխատենք մինչև արդեն ՊՈԱԿ-ների խնդիրը լինի, այսինքն`ՊՈԱԿ-ը որպես ստեղծագործական միության կազմակերպման ձևը: երբ անդրադառնան ՊՈԱԿ-ների հարցին, կքննարկեն նաև թատրոնի հարցը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել թատրոնի հիմնարկեքի արարողությունը: