close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը

Հասարակություն

23 Մարտի 2019, 14:02
 Տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը

Այսօր տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: Մինչ միջոցառման սկիզբը`ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ընթերցել է Սոս Սարգսյանի խոսքերը.
«Ես կուզենամ, որ հայոց երկիրը համարեք ձերը ու տեր լինենք, ու ձեր ամեն բեմելը թող ունենա բովանդակություն ու որպես արժեք հրամցնեք ձեր հայրենակիցներին: Իսկ բարձր արվեստն արժեք է: Բարձր կուլտուրայի տեր մարդիկ մեզանում չկան կամ շատ ու շատ քիչ են, դուք պարտավոր եք լրացնել էդ դատարկությունը, հասկանալի է, որ ձեզնով:
Հիշե´ք, որ թատրոնը ստեղծվել է նրա համար, որ մարդը գա, իրեն տեսնի, հասկանա իր էությունը, իր հոգու թաքցրած բովանդակությունը, գա, մտորի: Ես խնդրում եմ էնպես անել, որ ես, ինչպես առաջ եմ ասել, որ իմ թատրոնում աշխատում են ամենատաղանդավոր դերասանները»:  
Թուղթը, որի վրա գրված էին այդ  խոսքերը, դրվել է պարկուճի մեջ, որի մեջ նաև եղել է Սոս Սարգսյանից մի մասունք: Խորհրդանշական գլանակը շենքի հիմքում դրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը:

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում, երբ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հաստատվում էր Հայաստանում և գալիս էր հետխորհրդային փլզումի, պատերազմի, շրջափակման, մթի ու ցրտի իրականության մեջ հոգևոր-մշակութային օազիսներ կերտելու և նեցուկ լինելու նահանջող մշակութային կյանքին։ Համազգայինի և Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրված թատորնը 2003ին  ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Պետական համազգային թատրոն, 2015թ.-ին վերանվանվել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Համազգային թատրոնի շենքի ճարտարապետը  Իսահակ Ներսիսյանն է, իսկ շինությունը կառուցվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի նույն տեղում: Համազգային թատրոնը այս պահին գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և մինչ օրս սեփական շենք չի ունեցել:

Հավելենք նաև, որ հիմնարկեքի արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով զայրացել է `տեսնելով հանդիսավոր միջոցառման վայրում աղբի առկայությունը: Նա մինչ արարողությունը սկսելը` տարածքում մաքրություն է իրականացրել. «Ամեն ինչ պետք է մաքուր լինի, չի կարելի գալ, աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում անցկացնել: Սոս Սարգսյանի հիշատակն աղբի մեջ չպետք է հարգենք, ձևը կա, բովանդակությունը՝ ոչ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica