|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացվեց բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի` Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի հիման վրա ներկայացումը` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Yerkir.am-ի հետ զրույցում Ծատուրյանը նշեց, որ Ցեղասպանության հետ կապված ամեն մարդ իր «լեզվով» պետք է իր ասելիքն ասի:
«Ներկայացումը Ցեղասպանության մասին է, և շատ բան եմ ասում հենց այդ ներկայացման միջոցով: Աշխարհում շատ է բեմադրվել, առաջին անգամ այն բեմադրել եմ դեռ 2001-ին` «Մետրո» թատրոնում: Իսկ, առհասարակ, մի քիչ շատ չե՞նք տխրում, անընդհատ լաց ենք լինում, հերի՛ք է, հասկացա՛նք, պետք է գործել»,- ասաց նա: