|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Երևանի քաղաքապետարանը մեկնարկել էր Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը: Այս գործընթացին դեմ են սրճարանի տերերը: Քիչ առաջ սրճարանատերերը հանդիպում-քննարկում են անցկացրել քաղաքապետարանի ավագանու անդամների հետ` քննարկելու ստեղծված վիճակը:
Հանդիպումից հետո սրճարանատերերը լրագրողների հետ զրույցում ասացին, որ որոշվել է հրաժարվել պատահական, անսպասելի ապամոնտաժման գործելաոճից: Սրճարանատերերը խնդրել են աշխատել գոնե այս սեզոնին, այսինքն գոնե ևս մեկ տարի: Առաջարկվել է տաս տարի պայմանագրերը կրճատել գոնե հինգ տարով, ինչը պետք է քննարկվի քաղաքապետի հետ:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել:
Սրճարանատերերը նաև կարծում էին, որ ապամոնտաժելիս բոլոր սրճարանները թող ապամոնտաժվեն, ինչին քաղաքապետարանի ավագանու անդամները պատասխանել են, որ որոշ սրճարաններ կշարունակեն աշխատել, դրանք են` «Ռիչ», «Ջազզվե», «Ատլանտիկ», «Շոկոլադնիցա»:
Նշենք, որ քաղաքապետարանը հրատապ ու առաջնային է համարում վերականգնել Օպերայի հարակից տարածքի կանաչապատ և ճարտարապետական տեսքը, որի արդյունքում պետք է ապամունտաժվեն որոշ սրճարաններ: