|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հնարավորությունը: Այդ մասին այսօր նա ասաց Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում:
Դիտարկմանը՝ օրերս Բելառուսի` գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ։ Դա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակում է, ինչ-որ որոշում չէ մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Դա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է, ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ` գլխավոր քարտուղարի ընտրության հարցում», -
Նախարարը հավելեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ՀԱՊԿ-ի քարտուղարությունը ևս համապատասխան աշխատանքներ է իրականացնում այս հարցի լուծման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, Դավիթ Տոնոյանը հայտնեց՝ կայուն վերահսկելի է: