|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
«Խոջալուի զոհերի» համար ամենամեծ նվերը կլինի Ղարաբաղում Ադրբեջանի եռագույն կիսալուսնով դրոշի ծածանումը. Անկարայում, այսպես կոչված, «Խոջալուի կոտորածներին» նվիրված հիշատակի արարողության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչըն Թոփչուն: Ըստ նրա` Խոջալուի դեպքերը Ադրբեջանի թուրքերի ցեղասպանությունն է. հայտնում է oxu.az կայքը:
Թոփչուն նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի «պատմական հողերը» կազատագրվեն: