|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Շիրակի մարզում և Ալագյազ-Ծիլքար, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մազի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզում առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: