|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 09:45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է: Սպիտակի, Մարալիկի, Ախուրյանի, Թալինի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արթիկի, Կոտայքի, Սևանի, Հրազդանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները (բացի Շիշկերտ տանող ավտոճանապարհից, որը փակ է փլուզման հետևանքով) բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն