|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շիրակի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Գյումրի քաղաքում եւ Աշոցք գյուղում բուք է:
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փետրվարի 25-ի ամբողջ օրը հյուսիսային շրջաններում` հատկապես լեռնային գոտիներում, սպասվում է բուք եւ տեղումներ՝ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: