|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ ավտոճաանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի, Վայոց ձորի մարզերում և Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է:
ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: