|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ` նրա պաշտպանի ներկայացրած բողոքը։ Դատարանին միջնորդություն է ներկայացվել՝ գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունն և ևս երկու ամսով երկարաձգել Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):