|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ուկրաինայում «նոր եկեղեցու» առաջնորդ է ընտրվել ուղղափառ աշխարհում չճանաչված «Կիևի պատրիարքարանի» միտրոպոլիտ Եպիֆանի Դումենկոն:
РИА Новости-ն հայտնում է, որ Դումենկոն հայտարարել է , որ, այսպես կոչված, «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու» ստեղծումից հետո Ուկրաինայի կանոնիկ ուղղափառ եկեղեցու տաճարների գրավում այլևս չի լինի: Նա նաև հայտարարել է, որ «նոր եկեղեցին» չի ենթարկվի Կոստանդնուպոլսին:
Ուկրիանայի կանոնիկ ուղղափառ եկեղեցին բազմիցս հայտարարել է, որ ոչ կանոնիկ ծայրահեղական կրոնական կառույցների ներկայացուցիչները եկեղեցիներ են գրավում: Մասնավորապես` 2014- 2016 թվականներին ՈՒԿՈՒԵ-ն 40 եկեղեցի է կորցրել: