|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սխալ է որակել այն միտքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մերժել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք ճիշտ է այն ձևակերպումը, որ Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ մերժել է ամերիկյան ծրագիրը։
«Ոչ, դա ճիշտ չի լինի։ Փաստն այն է, որ երեկ առաջին անգամ է տեղի ունեցել կարծիքների նման ուղիղ փոխանակում, և, կրկին, ինչպես նշվեց երեկ, որոշ բաներ ընդունվել են, որոշները համարվել են անընդունելի, և սա փոխզիջում գտնելու սովորական աշխատանքային գործընթաց է», – ասել է Պեսկովը։
Պուտինի բանակցությունները Ուիթքոֆի և Քուշների հետ տևել են մոտ հինգ ժամ։