կարևոր
358 դիտում, 42 րոպե առաջ - 2025-12-03 20:29
Քաղաքական

Միշտ վախեցել եք, որ ձեզ դավաճան կասեն, գտեք և հրապարակե՛ք Քի Վեսթի փաստաթուղթը, որով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին․ Խամոյանը՝ Փաշինյանին

Միշտ վախեցել եք, որ ձեզ դավաճան կասեն, գտեք և հրապարակե՛ք Քի Վեսթի փաստաթուղթը, որով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին․ Խամոյանը՝ Փաշինյանին

«Նախ երեկ կիսատ-պռատ հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, պարոն Փաշինյան,որ ձեր ընտանեկան թերթում հրապարակված, նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակ-հոդվածը ներկայացրել էիք որպես բանակցային փաստաթուղթ, դրա փոխարեն կարող էիք հրապարակել Քի Վեսթի փաստաթուղթը, ինչո՞ւ չեք հրապարակում»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ շարունակելով․

«Այսօր առավոտյան հայտարարեցիք, որ այդ փաստաթուղթ չկա, անհետացել է։ Հետո տեսա Թաթուլ Հակոբյանի գրառումը, ով հայտնում էր, որ 2005 թ․-ին   Թոմաս Դվալի հետ միասին ծանոթացել է այդ փաստաթղթին, որը բաղկացած է 20 էջից, քարտեզներից։ Փոխարենը Ձեր կուսակիցները տարածում են մի նյութ, որը երբեք բանակցային առաջարկ չի եղել»։

Պատգամավորն այնուհետև հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները՝ 2019թ․-ին «Արցախը Հայաստան է և վերջ» , 2021 թ․-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է Շուշիի և Հադրութի դե օկուպացիայի մասին։

«Բա որ հասկացել էիք այդ պարզ ճշմարտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչո՞ւ էիք խաբում։ Խաբեցիք, քվեները ստացաք, կառավարության ծրագիր կազմեցիք, և կառավարության ծրագրում էլ արձանագրեցիք, որ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։