|
Փոխարժեքներ
03 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Վրաստանը պատրաստ կլինի մինչև 2030 թվականն անդամակցելու ԵՄ-ին, սակայն ամեն ինչ կախված է այն բանից` արդյոք Բրյուսելը կփոխի իր դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Deutsche Welle մեդիախմբին տված հարցազրույցում:
«Մինչև 2030 թվականը Վրաստանը պատրաստ կլինի Եվրամիությանն անդամակցելուն, սակայն այսօր մենք չգիտենք, թե ԵՄ-ն կփոխի արդյոք իր հայացքները: Նրանք առաջնորդվում են երկակի չափանիշներով: Գլխավորը երկխոսությունն է, սակայն նրանք չեն մասնակցում մեզ հետ երկխոսությանը: Երբեմն ճանաչում են կառավարությանը, երբեմն՝ ոչ: Դա անհեթեթություն է», - ասել է Ղավելաշվիլին:
2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, և երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ:
ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ օրենքից, սակայն կառավարող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդել են, որ օրենքի նպատակը Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի թափանցիկության ապահովումն է, որոնցից որոշները փորձել են հեղափոխություն կազմակերպել երկրում: