|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանի հաստատմանը ներկայացնելիս ասել է, որ երկիրը մտադիր է մինչև 2030 թվականը դառնալ Եվրամիության անդամ։
«Եվրաինտեգրման ճանապարհին բոլոր հաջողությունները ձեռք են բերվել մեր ղեկավարության պայմաններում, մեր խնդիրն է դառնալ Եվրամիության անդամ։ Մինչև 2030 թվականը մենք հավակնոտ նպատակ ունենք դառնալ ԵՄ անդամ», - հայտարարել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, մինչ այդ Վրաստանն ավելի պատրաստ կլինի, քան ցանկացած այլ թեկնածու երկիր՝ դառնալու Եվրամիության անդամ։