|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաուղերձում անդրադարձել է երկրում տեղի ունեցող ցույցերին ու խոստացել է նվազագույն աշխատավարձի բարձրացում եւ հարկային բեռի թեթեւացում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով, 2019 թվականից նվազագույն աշխատավարձը կբարձրանա ամսական 100 եվրոյով:
Մակրոնը նշել է, որ ցուցարարների բարկությունը «խորն է եւ ինչ-որ տեղ արդարացված», շատերը դժգոհ են իրենց կենսապայմաններից եւ զգում են, որ իրենց ձայնը լսելի չէ:
«Ես ընդունում եմ, որ ստեղծված իրավիճակում կա մեղքի իմ բաժինը, ձեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինձ համար կան այլ մտահոգություններ ու առաջնահերթություններ։ Ես գիտեմ՝ շատերիդ ցավ են պատճառել իմ խոսքերը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում տնտեսական ու սոցիալական արտակարգ դրություն է հայտարարել։