|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու անմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ կապված Արցախյան հակամարտության հետ:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրի ցանկացած օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին:
«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ անմիտ և վտանգավոր են թվում», - ասել է Մակրոնը Ռիգայում Լատվիայի վարչապետ Քրիշյանիս Կարինսշի հետ հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա շեշտել է, որ Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է «ռազմաշունչ հայտարարություններով, որոնք Թուրքիան անում է վերջին ժամերին` ըստ էության, Ադրբեջանին ազատելով գործողությունների սահմանափակումներից»:
«Եվ մենք դա թույլ չենք տա: Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին` Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք ընտանիքների, ժողովրդի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է սրմանը»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: