|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել՝ դիմելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Էդուարդ Մարտիրոսյանին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ մարտի 4-ին «Financial Times» պարբերականում Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում կոչ է արել աջակցել Թուրքիային՝ նշելով. «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում»։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ «ՎԵՏՕ»-ն դիմել է ԱԱԾ ԺՊ-ին՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին.
1. Արդյո՞ք Թուրքիային աջակցելը բխում է ՀՀ ազգային անվտանգությունից:
2. Արդյո՞ք ԱԱԾ-ն ձեռնարկում է քայլեր՝ չեզոքացնելու օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցությունը Թուրքիային աջակցելու գործում: