|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը 5 հարց է ուղղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Facebook-ի ուղիղ եթերում Մալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդակական Արսեն Խառատյանի՝ պաշտոնից անակնկալ ազատման պատճառների մասին մամուլի հրապարակումներին և խնդրել պատասխանել հետևյալ հարցերին.
2. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում:
3. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերը ՀՀ տարածք ապօրինի ներմուծելու նպատակով օգտվել է Վրաստանի Հանրապետությունում գործող ՀՀ դեսպանատան դիվանագիտական համարանիշներից:
4. Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Վրաստանում ՀՀ դեսպանը Արսեն Խառատյանի հովանավորյալն է և, ըստ այդմ, անձեռնմխելի է:
5. Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն Խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ, և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից:
Մալյանն ասել է, որ ԱԱԾ-ից հրապարակային պատասխան է ակնկալում: