|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սորոսական Արսեն Խառատյանը բոլոր հայերի անունից հայտարարում է, որ հայերը պատրաստ են ներել թուրքերին ցեղասպանության համար:
Հիշեցնեմ, որ օլիգարխ Ջորջ Սորոսը հրահանգել էր օգնել Թուրքիային, ինչը ըստ էության օլիգարխից բազմաթիվ անգամ փողեր վերցրած Խառատյանը այս գրառումով անում է:
Սորոսի փողերը մութ տեղը լույս են տալիս...
Ափսոսում եմ, որ երկու դոլարի դիմաց իրենց ազգությունը ուրացող իմ պես ազգանունի վերջում «յան» վերջավորություն են կրում:
Կարծում եմ, իրենցը պիտի «յախք» լինի` Արսեն Խառատյախկ...
***
Արսեն Խառատյանի հայտարարությանը, որ իբր հայերը պատրաստ են թուրքերին ներելու հավանություն է տվել Սորոսի ծռերից Գարեգին Չուգասզյանի որդին: Հիշեցնեմ՝ նույն խմբավորումը այսօր փորձում էր բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ իբր հարգանքի տուրք մատուցելու, բայց իրականում դա թատրոն էր` նրանք պատրաստ են թուրքին ներելու...
Էս էլ, որ իմանաք, թե ազգային լոզունգներով իրականում ովքեր են հանրությանը խաբում:
Հ.Գ. Մեծ հաշվով Սորոսի ծռերի թրքասիրությունը զարմանալի չի, չէ՞ որ նրանք թուրքին հավասար հայ են սպանել, թալանել բանկոմատ...»։