|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Իրանը գերազանցել է իրանական միջուկային գործարքով նախատեսված` ցածր հարստացված ուրանի պաշարը, այն 300 կգ-ից ավելի է:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կոչ է արել Իրանին` «անհապաղ» կրճատել ցածր հարստացված ուրանի պաշարները: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Ելիսեյան պալատի հայտարարությանը հղումով:
Ավելի վաղ Ատոմային էնեգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ Իրանը գերազանցել է ուրանի պաշարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես մեկնաբանել է այդ քայլը` ասելով, որ «Իրանը կրակի հետ է խաղում»:
Իրանական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ դադարեցնում է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտկանությունների կատարումը: