|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Իտալիայի փոխվարչապետ Մաթեո Սալվինին քննադատել է Փարիզում «դեղին բաճկոններ»-ի ցույցերում ոստիկանության կողմից կիրառած բռնի ուժը:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեղին բաճկոններ»-ը ասպարեզ են եկել որպես ինքնաբուխ և ինքնակազմակերպվող շարժում: Բայց երբ բռնի ուժն է ասպարեզ գալիս, ես դրան դեմ եմ: Ես ցանկանում եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը դուրս գա այս ճգնաժամից, բայց ինձ համար նաև ակնհայտ է, որ Մակրոնը հանդիսանում է որպես լաբորատոր ապրանք, ով կոչված է բնական փոփոխությունները խոչընդոտելուն»,- հայտարարել է նա: