|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացել է ազգային անվտանգության ծառայություն՝ ի կատար ածելու կալանքի որոշումը: Այդ մասին քիչ առաջ հրավիրած ասուլիսում հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։
«Տվյալ պահին Քոչարյանը քրեակատարողական հիմնարկի մոտ է, սպասում է` մինչև քննիչը կգա ու կբերի դատարանի համապատասխան որոշումը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց: