|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ որոշմամբ սահմանվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մասնավորապես, հայտարարվել է 2018 թ. դեկտեմբեր - 2019 թ. հունվար ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: