|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի հանրային հեռուստաըններությունը փակման եզրին է: Բանն այն է, որ հեռուստաընկերության համար նախատեսվող հաջորդ տարվա բյուջեն չի տրամադրվել: Ընկերությունն ունի շուրջ 60 աշխատակից, որոնք, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա հունվարից կդառնան գործազուրկ, թեպետ, մինչ այժմ որեւէ զգուշացում չեն ստացել: Բյուջե չտրամադրելու մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չկա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խնդիրն անձամբ հեոուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանի հետ է կապված: Բանն այն է, որ նրա անվան շուրջ Շիրակի մարզում հակասական տեղեկություններ են պտտվում, վերջերս նույնիսկ անանուն բաց նամակ է տարածվել, որի մեջ նշվում էր նախկին իշխանությունների հետ բարյացակամ հարաբերություններ ունեցող Ղանդիլյանի կողմից արված տարատեսակ չարաշահումների մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: