|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանում ժամը 10:00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 7,26 տոկոսը. հայտնում է РИА Новости-ն: Այսօր տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը:
Առաջին փուլում նախագահի պաշտոնին հավակնում էր 25 թեկնածու, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ քվեներ հավաքել: Արդյունքում` երկրորդ փուլ են անցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից նախագահի թեկնածու, նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն: