|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-ՌԴ հարաբերություններ. ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին և դրա լուծման հարցում ՌԴ-ի ստանձնած դերին:
Ըստ Aksam-ի` հերթական անգամ կրկնելով ադրբեջանական հայտնի քարոզը` Քալընը պնդել է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ որևէ նախպաշարում չունի, այնուամենայնիվ, կոչ է արել Հայաստանին` «ադրբեջանական հողերը հանձնել»:
«Այս հարցում մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք մի քանի անգամ փորձեցինք Կովկասում խաղաղություն վերականգնել և Հայաստանի կողմից այս զավթմանը վերջ տալ: Այս հարցով մեր ռուս գործընկերների հետ սերտ համագործակցություն է տեղի ունեցել, սակայն այլ ուժեր միջամտեցին, և ընթացքը խափանվեց: Սակայն երբ այն տեղի ունենա, դրանից ամենաշատը Հայաստանն է օգտվելու»,- նշել է Քաըընը:
Նրա կարծիքով` 1992-ին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչ օրս որևէ օգուտ չի տվել այս տագնապալի հարցի լուծման հարցում: