|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է առաջիկա կիրակին այցելել եկեղեցիներ և մասնակցել Ս. Պատարագի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է մեր բարեպաշտ ժողովրդին առաջիկա կիրակի` խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախօրեին, այցելել մեր եկեղեցիներ, մասնակցել Ս. Պատարագի արարողությանը` աղոթելով Հայրենիքի անսասանության, բարօր ու առաջընթաց կյանքի և ԱԺ ընտրությունների բարի ընթացքի համար»,- նշված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ: