|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան: Նրա պաշտպանը՝ Միհրան Պողոսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Խաչատուրովը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 4-ին:
«Մինչ օրս նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Խաչատուրովի դիրքորոշումն իր դեմ հարուցված գործի վերաբերյալ չեզոք է: Սպասում ենք գործի ընթացքին: Նա համոզված է, որ ինչ գործողություն իրականացրել է, ամեն ինչ արել է օրենքով սահմանված կարգով: Այս ամենը քրեական գործի քննությունը կապացուցի»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց գրավը: