|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայտնել ենք, որ ԸՕ բարեփոխումների նախագծի ընդունումը հետաձգվեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի կողմից 20 րոպե ընդմիջում վերցնելու պատճառով:
Քիչ առաջ նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ընդմիջում վերցնելու պատճառն այն էր, որ կառավարության հետ բանակցությունների արդյունքում որոշ պատգամավորներ այժմ ԱԺ-ի ճանապարհին են՝ պետք է գան և մասնակցեն քվեարկությանը:
Yerkir.am-ի հարցին՝ արդյո՞ք կառավարության կողմից ճնշումներ են եղել այդ պատգամավորների վրա, որպեսզի նրանք մասնակցեն քվեարկությանը, պատգամավորը նախ պատասծանեց, որ չի կարծում, հետո էլ, թե` տեղեկություն չունի: Նա նաև անուններ չտվեց, թե ովքեր են ԱԺ եկող պատգամավորները:
Նշենք, որ ԸՕ այս նախագիծը սահմանադրական օրենք է, հարկավոր է պատգամավորների 3/5 -ի քվեն, այսինքն 63 ձայն, որ օրենքն ընդունվի: ՀՀԿ-ն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու: