|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին հարցը: ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը նվիրված էր ՄԻԵԴ-ում Հայաստանի պատվիրակության անփորձությանը:
Դիմելով նորեկ ու անփորձ պատգամավորներին` նա հորդորեց օտար լեզու իմանալը տիեզերական բացառիկ առաքելություն չդարձնել:
«Բնականաբար, ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը պետք է իմանա օտար լեզու, բայց մարդ կարող է մինչև 25 տարեկան իրենց տան թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու և այնտեղից միանգամից տեղափոխվել ՄԻԵԴ: Ցավոք, վերջին շրջանում մենք այդպիսի դեպքեր շատ ենք տեսել: Կներեք, «փամփերսի» առաքիչը կարող է գալ և շատ լուրջ պաշտոն զբաղեցնել»,- ասաց Զոհրաբյանը: