|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությանը ու պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի՝ ռուսական կողմն սպառնաց, հիշեցրեց, որ հացահատիկի 90 տոկոսը ՀՀ է գալիս ՌԴ-ից, կարելի՞ է արդյոք անկախության մասին խոսել, երբ պարենի հարցում կախում ունենք ՌԴ-ից, ասաց․ «Մեր նման երկրները, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր բախումների, շահերի կիզակետում, և՛ անվտանգությունը, և՛ տնտեսությունը ինքնուրույն չեն կարող կառուցել, պետք է կառուցել և՛ սեփական ներուժը հաշվի առնելով, և՛ հարևանների գործընկերության հնարավորությունները․․․ Եթե պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ կան, պետք է բանակցել և լուծել։ Եթե գտնում ես, որ խնդիր ունես քո ռազմավարական գործընկերոջ հետ, համարձակություն ունեցիր, գնա և լուծիր այս հարցը»։
Մանրամասն՝ տեսանյութում։