|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Երևան քաղաքի նորընտիր ավագանու առաջին նիստը մեկնարկել է: Մինչ նիստի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավ տրամադրությամբ է եկել առաջին նիստին։ «Պարտավոր ենք մեր երևանցիների, Երևանի բնակիչների բոլոր հույսերն արդարացնել»,- նա։
Հաջորդ հարցին՝ ասում են, որ մեծամասնությունը ձեր դաշինքն է, և ընդդիմություն չի լինելու, կառուցողական աշխատանք չի լինելու, ինչպե՞ս է վերաբերվում այդ քննադատություններին, Մարությանը պատասխանեց, թե վստահեցնում է, որ իրենց խմբակցությունում այնքան մեծ ընդդիմություն կա, որ ուրիշ ընդդիմության պահանջ էլ չունեն: «Բայց ընդդիմություն կա, դուք գիտեք՝ կապ չունի ընդդիմադիր ֆրակցիաների մարդկանց թիվը, անգամ մեկ հոգի էլ լիներ, մենք անպայման շատ ուշադիր լսելու ենք, եթե լավ, հետաքրքիր առաջարկ լինի, անպայման ի կատար ենք ածելու»,- ասաց նա։