|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիում ունեցավ Արարատի մարզի համայնքի ղեկավարների ու բնակիչների հետ` քննարկելու ամենասուր խնդիրները: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով մի պահ անհարմար դրության մեջ հայտնվեց, երբ փորձում էր պատասխանել վարչապետի հարցերին: Նախ Փաշինյանը հարցրեց, թե մարզում որքան կաթիլային ոռոգվող այգիներ կան և որքան հակակարկտային ցանցեր կան:
Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Կաթիլային ունենք մոտ 40 հազար հեկտար»: Տեղից ուղղեցին մարզպետին, որ ոչ թե 40 հազար հեկտար, այլ` 40 հեկտար: Վարչապետի հարցին ոչ ոք չկարողացավ պատասխանել: Պատասխանատուներից ոմանք էլ չէին ներկայացել հանդիպմանը, ինչը զայրացրեց Փաշինյանին:
«Հավաքվել ենք Արարատի մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում»,- ասաց Փաշինյանը` դիմելով Արարատի մարզպետին: