|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող` 25-ամյա Վահագն Էլոյանը Երևանից էր` Աջափնյակից: Նա ընտանիքի միակ որդին էր, ունի իրենից մեծ քույր:
Էլոյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ծառայության անցել Արցախում: Նա մասնակցել է նաև 2016թ. ապրիլյան մարտական գործողություններին:
«Բարի տղա էր, լավ ընկեր, ընտանիքին նվիրված որդի»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագնի ընկերներից մեկը:
Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ հունիսի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Նշենք, որ նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգեւատրվելու մասին: