|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում կատարվող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:
«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն է, ավելին չեմ կարող ասել»,- նշել է նա` պատասխանելով հարցին, թե ՌԴ-ն ՀՀ-ում բողոքի ակցիաների հետևանքով ապակայունացման վտանգ տեսնո՞ւմ է:
Պատասխանելով հարցին` ո՞ր դեպքում Մոսկվան պետք է միջամտի իրավիճակին, Պեսկովն ասել է. «Իսկ ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի: Այստեղ վարկածային մտորումները տեղին չեն»:
Միևնույն ժամանակ, նա նշել է , որ ՌԴ-ում ուշադիր հետևում են իրադարձություններին: «Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում կատարվող իրադարձություններին: Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերությունները, Հայաստանը ԵՏԱՄ ադամ է, այդ իսկ պատճառով մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին»,- ասել է նա:
Հարցին ի պատասխան` հնարավո՞ր է, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում արտակարգ իրավիճակ սահմանվի, Պեսկովը խնդրել է հարցն ուղղել ՊՆ-ին: