|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Երևան-Սևան մայրուղում, որտեղ տեղի է ունենում ՀՀ պաշտպանության նախարարի եւ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զինվորական տեղամասում զինծառայողի արձակած գնդակից մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատների հանդիպումը, ոստիկանները խոչընդոտում են լրագրողների աշխատանքին` թույլ չեն տալիս նկարահանումներ կատարել:
Դեպքի վայրից «Երկիր մեդիայի» լրագրողը Yerkir.am-ին հայտնում է, որ իրենից վերցրել են տեսաերիզները: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:
Հիշեցնենք, որ սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին, որպես բողոքի նշան, հարազատները բերում են Երեւան` պաշտպանության նախարարից ճշմարտությունը պահանջելու, սակայն Լճաշենի մոտ` Մարտունու նորակառույց ճանապարհի եւ Սեւանի ավտոմայրուղու հատման հատվածում, ոստիկանության ու ՌՈ աշխատակիցները փակել են Մարտունի-Երեւան ճանապարհն ու չեն թույլատրում նրանց առաջ գնալ:
Դեպքի վայր են ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: