|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր առավոտյան խոշոր վթարներ են տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու վրա: Տասնյակ մեքենաներ, այդ թվում` մարդատար միկրոավտոբուսներ, մայրուղու տարբեր ճանապարհահատվածներում բախվել են իրար:
Yerkir.am-ի լրագրողի վկայությամբ` վթարների պատճառը մերկասառույցն է:
Մինչ Հրազդանից 20կմ/ժ. արագությամբ դեպքի վայր կհասներ աղ և ավազ ցանող մեքենան, վթարների թիվը շարունակում էր աճել: Դեպքի վայրում էին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Վթարված «ԳԱԶել»-ի ուղևորներին օգնություն էին ցուցաբերում շտապօգնության աշխատակիցները:
Բարեբախտաբար, զոհեր չկան, երթևեկությունն էլ կաթվածահար չի եղել: